84-ամյա ամերիկացին հաղթահարել է Կիլիմանջարոյի բարձունքը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 12, 2011 9:51

Ռիչարդ Բայերլին 84 տարեկան թաշակռու է: Նա հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում` որպես Աֆրիկայի ամենաբարձր կետը հաղթահարող  ամենատարեց մարդը: Իր մտադրության մասին  նա հայտարարել էր  2011-ի սեպտեմբերին:  Իր երկու թոռների, ուղեկցողի ու պատգարակակիրների հետ նա ուղևորվել է Կիլիմանջարո:  Վերելքի ժամանակ, ոչ մեկի մոտ առողջական խնդիր չի  առաջացել:

Ի դեպ, Գինեսի նմանատիպ ռեկորդը 82-ամյա անգլիացի Ջորջ Սոլթինն է. ռեկորդը գրանցվել է 2010-ին: Այդուհանդերձ, ամենատարեց մարդը, որը բարձրացել է Կիլիմանջարո,      ֆրանսիացի Վալտի Դանիելին է, ով որոշ վկայությունների համաձայն բարձունքը հաղթահարելու ժամանակ 87 տարեկան էր, սակայն այդ փաստը ոչ մի արձանագրությամբ չի հաստատագրվել:

Կիլիմանջարո  լեռը Տանզանիայի երկրաբանական գոյացության գագաթն է, որը գտնվում է 5895 մ ծովի մակերևույթից վեր ու համարվում է Ուհուրույի գագաթնակետը:

 

Դիտվել է 1264 անգամ:
Print Friendly

Leave a Reply