Հաղթողը որոշվեց լրացուցիչ պարտիաներում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 12, 2011 9:50

Իսպանիայի Բիլբաո քաղաքում ավարտվեց շախմատի «Մեծ սաղավարտի» խաղարկության եզրափակիչ մրցաշարը: Լևոն Արոնյանը վաստակած 12 միավորով Հիկարու Նակամուրայի, Վիշվանաթհան Անանդի հետ միասին բաժանեց 3-5-րդ տեղերը: Վերջին տուրում մեր երկրի ներկայացուցիչը սև խաղաքարերով ոչ-ոքի ավարտեց պարտիան Վասիլի Իվանչուկի հետ: Խաղաղ ելք ունեցավ նաև  Նակամուրայի և Մագնուս Կառլսենի մրցամարտը: Իսկ ահա, Անանդը հաղթեց Ֆրանսիսկո Վալյեխոյին:

Այսպիսով, առաջին տեղը բաժանեցին Կառլսենը և Իվանչուկը` 15-ական միավոր: Իսկ մրցաշարային աղյուսակը 10 միավորով եզրափակեց Վալյեխոն:

Հաղթողին որոշելու համար լրացուցիչ արագ շախմատի երկու պարտիա անցկացվեց: Կառլսենն Իվանչուկին հաղթեց 1,5:0,5 հաշվով և ճանաչվեց ուժեղագույն:

 

Դիտվել է 652 անգամ:
Print Friendly

Leave a Reply