Անկատար մնացած սպասելիքներ,տեսանյութ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 12, 2011 1:21

Քիչ առաջ Դուբլինում ավարտվեց ֆուտբոլի Իռլանդիայի և Հայաստանի հավաքականների հանդիպումը: Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի  B խմբի այս խաղում պետք է որոշվեր, թե որ հավաքականն է զբաղեցնելու 2-րդ հորիզոնականը և նոյեմբերին փլեյ-օֆֆում պայքարը շարունակելու եզրափակիչ ուղեգրի համար: Փաստորեն, կարևոր պահ էր հայկական ֆուտբոլի տարեգրությունում: Սակայն այս անգամ բախտն մեր երկրի ընտրանուն ուղեկից չէր: Հանդիպման  26-րդ րոպեին, խաղահրապարակից դուրս գնդակին ձեռքով դիպչելու համար, մարզադաշտից հեռացվեց դարպասապահ Ռոման Բերեզովսկին: Եվ նրա փոխարինեց 20-ամյա «Փյունիկի» դարպասապահ Արսեն Պետրոսյանը: Հիշեցնենք, որ մեր թիմի երկրորդ դարհպասապահ Գևորգ Կասպարովը մրսած էր և չէր ապաքինվել: Փաստորեն, Հայաստանի   հավաքականը մնաց  10 խաղացողով, նաև առանց փորձառու դարպասապահի: Իսկ խաղի  42-րդ րոպեին, երբ սեփական դարպասն անզգուշորեն գրավեց Վալերի Ալեքսանյանը, դրությունն էլ ավելի բարդացավ: Երկրոդ կեսի 60-րդ րոպեին մեր հավաքականի դարպասապահի կոպիտ սխալից հետո գոլի հեղինակ դարձավ Ռիչարդ Դանը : Հանդիպման  62-րդ րոպեին Հենբրիխ Մխիթարյանը Յուրա Մովսիսյանի լավ փոխանցումրց հետո հաշվենկատ հարվածով կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն ավելին մերոնք անել չկարողացան և, պարտվելով 1:2 հաշվով, դուրս մնացին պայքարից: Այդպես էլ մեր մարզասերների սպասելիները մնացին անկատար: Հայաստանի հավաքականը խմբում զբաղեցրեց 3-րդ տեղը: Իսկ առաջին երկու հորիզոնականներում են Ռուսաստանի և Իռլանդիայի ներկայացուցիչները:

Դիտվել է 792 անգամ:
Print Friendly

Leave a Reply