Թուրքիայում կվերաբացվի Մերձավոր Արեւելքի ամենամեծ եկեղեցին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 11, 2011 18:21
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ հոկտեմբերի 22-ին Դիարբեքիրում տեղի կունենա պատարագ Դիարբեքիրում գտնվող Սուրբ Կիրակոս եկեղեցում, ինչն էլ կազդարարի վերջինիս վերաբացման մասին: Մերձավոր Արևելքի ամենամեծ եկեղեցին է։
Եկեղեցին 30 տարի է` չի գործում, դրա վերանորոգման գումարի 70 տոկոսը տրամադրել են Ստամբուլի եւ արտասահմանի հայերը, իսկ երեսուն տոկոսը` Դիարբեքիրի քաղաքապետարանը:
Եկեղեցին Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ իբրեւ գերմանական շտաբ, հետո՝ որպես բամբակի պահեստ։ Նշենք, որ Ս. Կիրակոսը Մերձավոր Արեւելքի ամենամեծ եկեղեցին է:






Facebook
Tweet This
Email This Post
