Աբդուլլահ Գյուլ· «Թուրքիան երբևէ չի ձեռնարկի քայլեր, որոնք կարող են հիասթափեցնել Ադրբեջանին»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 8, 2009 18:50

26-abdullah_gul«Թուրքիան երբեք քայլեր չի ձեռնարկի, որոնք կարող են հիասթափեցնել Ադրբեջանին»,- ասել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Զաքիր Հաշիմովի հետ հանիպման ժամանակ:

«Համերաշխ և եղբայրական հարաբերությունները Ադրբեջանի և Թուրքիայի միջև, որոնք հիմնված են պատմական արմատների վրա, միշտ կարևոր են եղել Թուրքիայի համար»,- ասել է Գյուլը:

Ինչպես հաղորդում է «Trend» գործակալությունը, զրույցի ժամանակ անդրադարձ է եղել նաև արձանագրություններին, որոնք ենթադրում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում:

Դիտվել է 1068 անգամ:
Print Friendly

Leave a Reply