Կենտրոնական բանկի խորհուրդը«Էկոնոմինվեստ բանկ» ԲԲԸ լուծարվող բանկը լուծարված և գործունեությունը դադարած է համարել
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | հոկտեմբերի 11, 2011 17:37Կենտրոնական բանկի խորհուրդը հոկտեմբերի 11-ի նիստում, որը վարում էր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, «Էկոնոմինվեստ բանկ» ԲԲԸ լուծարվող բանկը լուծարված և գործունեությունը դադարած է համարել:
Խորհուրդը «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ին «ՎԻԶԱ» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն է տրամադրել:
Խորհրդի որոշմամբ «ԿԱՊԻՏԱԼ ՊԼՅՈՒՍ» ՍՊԸ-ին և «ԱՄՈՒՆԻ ԿՐԵԴԻՏ» ՍՊԸ-ին տրամադրվել են գրավատան կազմակերպման լիցենզիաներ:
Ուժը կորցրած են ճանաչվել «Գարի Գրուպ» ՍՊԸ-ի արտարժույթի առուվաճառքի թիվ 746/1, «ԱՍՏԻԿ ՖԼՈՐԱ» ՍՊԸ-ի գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե 153 և «Առգասար Գրուպ» ՍՊԸ-ի արտարժույթի առուվաճառք իրականացնելու թիվ 658 լիցենզիաները:
Դիտվել է 1020 անգամ:





Facebook
Tweet This