Հայաստանն ունի ոչ թե 50, այլ 100 հազարանոց բանակ. Ադրբեջանի ԱԳՆ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | October 11, 2011 17:14

Հայկական բանակի թվաքանակը ներկայացվածից երկու անգամ ավելի է և 34%–ով գերազանցում է ադրբեջանականին։ Այս մասին, ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Բաքվում ՎՈւԱՄ Խորհրդարանական վեհաժողովի և Բալթյան ասամբլեայի համատեղ կոնֆերանսի ժամանակ ասել է Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ, անվտանգության հարցերով վարչության 2-րդ քարտուղար Էլչին Գուսեյնլին։

Ընդգծելով, որ Ադրբեջանն ունի 70 հազարանոց բանակ, Գուսեյնլին ասել է. «Հայաստանի բանակի թվաքանակը կազմում է 48884։ Բացի այդ, Հայաստանը Լեռնային Ղարաբաղում ունի 45 հազարանոց բանակ։ Այդպիսով, հայկական բանակի ընդհանուր թվաքանակը 93884 է, որը 34%–ով գերազանցում է ադրբեջանականին»։

Tert.am

 

Դիտվել է 1218 անգամ:
Print Friendly

Leave a Reply