Յուլիա Տիմոշենկոյին յոթ տարվա ազատազրկման դատապարտեցին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 11, 2011 16:46

Կիևը յոթ տարվա ազատազրկման է դատապարտել Ուկրաինայի նախկին վարչապետ, այժմ ընդդիմության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոյին իր պաշտոնավարման տարիներին պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար: Այս մասին գրում է «lenta.ru»-ն:

Դատավորը համաձայնել է մեղադրող կողմի այն եզրակացության հետ, թե նախկին վարչապետը Ռուսաստանի հետ գազային պայմանագրեր կնքելիս իր գործողություններով պետությանը մոտ 187 մլն. դոլարի չափով վնաս է հասցրել:

Յուլիա Տիմոշենկոյին ուկրաինական դատարանը մեղադրում է 2009 թ-ի հունվարին ռուս-ուկրաինական գազային պայմանագրերի ժամանակ սեփական լիազորությունները չարաշահելու համար: Մեղադրող կողմի պնդմամբ, Տիմոշենկոն անձամբ է դրդել պետական «Նավթոգազ Ուկրաինա» ընկերությանը պետության շահերին դեմ պայմանագրեր ստորագրելու հարցում` առանց կառավարությանը համապատասխան իրազեկման:

 

Դիտվել է 1525 անգամ:
Print Friendly

Leave a Reply