ԱՊԱ. Շփման գծում ադրբեջանցի զինծառայող է սպանվել
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | October 11, 2011 16:40
«ԱՊԱ» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում տեղի ունեցած հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում, ադրբեջանցի զինծառայող է սպանվել: Միջադեպը, ըստ աղբյուրի, տեղի է ունեցել շփման գծի Աղդամի հատվածում. արդյունքում ադրբեջանցի զինծառայող Մահմուդ Մարդալիևը սպանվել է: Նշվում է, որ վերջինս զինվորական ծառայության էր զորակոչվել Գոբուստանի շրջանային զինկոմիսարիատից:
Ըստ Panorama.am-ի ոչ պաշտոնական աղբյուրների, տեղի է ունեցել ոչ թե հրադադարի ռեժիմի խախտում, այլ փոխհրաձգություն: Պաշտոնական պարզաբանում ԼՂՀ ՊԲ-ից դեռևս չկա:






Facebook
Tweet This
Email This Post
