Իշխանությունը պատրաստ է երկխոսել, բայց պատրաստ չէ խնդրել

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 11, 2011 13:49

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, անդրադառնալով ԵԽԽՎ վերջին բանաձևի վերաբերյալ ՀԱԿ ներկայացուցիչների այն հայտարարությանը, թե եվրոպական այդ կառույցը գործարքի է գնացել Հայաստանի իշխանությունների հետ, հայտնեց. «Այդ հայտարարությունները շատ հեռու են իրականությունից, քանի որ նման գործարք պարզապես տեղի ունենալ չի կարող»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ՀԱԿ-իշխանություն երկխոսությանը, ապա նա նշեց,  որ երկխոսությունը շարունակելու հնարավորություն կստեղծվի, երբ ՀԱԿ-ը ողջամիտ գնահատական տա իրավիճակին և պատրաստ լինի երկխոսել. «Մենք պատարստ ենք երկխոսության, բայց պատրաստ չեն խնդրելու,-ընդգծեց Հարությունյանը:
Ըստ նրա,  ՀԱԿ-ը շեղվել է բուն նպատակից` երկխոսությունն օգտագործելով զուտ քաղաքական նպատակներով և փորձելով որոշակի քաղաքական դիվիդենտներ շահել և ընդլայնել ընտրազանգվածը. «Սակայն դա պետք է ոչ թե հենց ՀԱԿ-ին կամ հենց իշխանությանը, այլ պետք է երկրին»,-ավելացրեց նա:

 

 

Դիտվել է 887 անգամ:
Print Friendly

Leave a Reply