Ռաֆայել Մեհրաբյանին ազատել են զբաղեցրած պաշտոնից

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 11, 2011 13:20

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կայացած բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամներից միայն մեկին` 75 կգ քաշային Անդրանիկ Հակոբյանին հաջողվեց   արժանանալ օլիմպիական խաղերի ուղեգրի: Մինչդեռ, սպասելիքները մերոնցից ավելի մեծ էին: Եվ ահա,  Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի գործկոմը որոշել է ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից ազատել Ռաֆայել Մեհրաբյանին և նրա փոխարեն գլխավոր մարզիչ նշանակել Կարեն Աղամալյանին: Վերջինս մինչև այդ  թիմի երկրորդ մարզիչն էր: Իսկ երկրորդ մարզչի պարտականությունները վստահվել է Ֆեդյա Ալեքսանյանին:

 

 

Դիտվել է 720 անգամ:
Print Friendly

Leave a Reply