Հրայր Կարապետյանը և Նաիրա Զոհրաբյանը դարձան հանձնաժողովների նոր նախագահներ
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | հունիսի 8, 2009 17:43
Այսօր Ազգային ժողովի գարնանային նստաշրջանի վերջին քառօրյայի ընթացքում խորհրդարանականները երկու մշտական հանձնաժողովների նախագահներ են ընտրել:
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է ՀՅԴ խմբակցության անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Հրայր Կարապետյանի, իսկ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում` ԲՀԿ խմբակցության անդամ, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այլ առաջադրումներ չեն եղել:
Այս երկու պաշտոնները թափուր էին մնացել Արթուր Աղաբեկյանի հրաժարականից, և Ավետ Ադոնցի` Բելգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան և Եվրոպական միությունում ՀՀ ներկայացուցչության ղեկավար դեսպան նշանակվելուց հետո:





Facebook
Tweet This