Քոչարյանները «Ժամանակ»-ից կստանան 3 միլիոն դրամը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 11, 2011 12:48

Սեդրակ և Բելլա Քոչարյաններն ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր «Սկիզբ Մեդիա Կենտրոն»-ի դատական գործով Վերաքննիչ քաղացիական դատարանն այսօր հրապարակեց դատական ակտը: Ըստ այդմ` դատարանը` Կարեն Չիլինգարյան, Դանիել Խաչատրյան, Ամրահի Պետրոսյան կազմով և վերջինիս նախագահությամբ, մերժեց «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ընկերության վերաքննիչ բողոքը` ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի վճիռը:

Հիշեցնենք, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ Արայիկ Մելքումյանի, բավարարել էր հայցվորների փոխհատուցման պահանջը` որոշելով 3 միլիոն` պահանջված 6-ի փոխարեն:

 

Դիտվել է 714 անգամ:
Print Friendly

Leave a Reply