Լեհաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է վարչապետի կուսակցության հաղթանակը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 11, 2011 12:46

Լեհաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հոկտեմբերի 11-ին հրապարակել է խորհրդարանական  ընտրությունների վերջնական արդյունքները, որոնք տեղի են ունեցել 2 օր առաջ: Ինչպես և ենթադրվում էր, առաջին տեղում Դոնալդ Տուսկի «Քաղաքացիական պլատֆորմ»  կուսակցությունն է , որը հավաքել է  ձայների 39,18%-ը:

Նրա հիմնական հակառակորդ Յարոսլավ Կաչինսկու  «Օրենք և արդարություն» կուսակցության օգտին քվեարկել է 29,89 %-ը: Երրորդ տեղում Յանուշ Պալիկոտի «Պալիկոտին աջակցող շարժումը»  ստացել է 10,02 %:

Ի դեպ «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցությունը Լեհաստանի պատմության մեջ առաջին կուսակցությունն է, որ երկու անգամ անընդմեջ հաղթում է խորհրդարանական  ընտրություններում:

 

Դիտվել է 1012 անգամ:
Print Friendly

Leave a Reply