Ստեփան Սաֆարյան. «Ժառանգությունը չի բացառում, որ հանգամանքները կբերեն անհատական կամ հավաքական որոշումների»»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 8, 2009 18:20

Ստեփան Սաֆարյան.ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանն այսօր «Անկախ»-ին ասաց, որ «Ժառանգության» համար մանդատները վայր դնելու հարցը երբևէ փակված չի եղել և «չենք բացառում, որ հանգամանքները կբերեն անհատական կամ հավաքական որոշումների»:

Ըստ նրա` իր համար Րաֆֆի Հովհաննիսյանի քայլը սպասելի է եղել, ուղղակի ժամկետների ընտրությունը Հովհաննիսյանինն է: «Ես անակնկալի չեմ եկել, վարչության շրջանում մեծ աժիոտաժ չկա, ինչ կա քաղաքում, և մենք հարգում ենք իր քայլը ու հասկանում»,-«Անկախ»-ի հետ զրույցում ասաց Սաֆարյանը:

Պատգամավորի կարծիքով` այս քայլը նոր տեղաշարժեր կբերի քաղաքական հարթակ, չնայած դրանց մասին խոսելը դեռ վաղ է համարում և հավելում, որ դրդապատճառների մասին շուտով կխոսի «քայլի» հեղինակը`Րաֆֆի Հովհաննիսյանը, և հենց ինքն էլ ազդեցությունների ու հետևանքների մասին կտա սեփական գնահատականները:

Դիտվել է 1619 անգամ:
Print Friendly

Leave a Reply