Զորակում ալրաղաց է այրվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | October 11, 2011 12:40
Հոկտեմբերի 10-ին հրդեհներ են բռնկվել և խոտածածկ տարածքներ այրվել հանրապետության մի շարք մարզերում:Մասնավորապես` Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի մոտակայքում`3000քմ, Դավիթաշեն վարչական շրջանի գերեզմանատան մոտակայքում `4000քմ, Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Շիրակի խճուղու թիվ 30 շենքի հարակից տարածքում (սարալանջին)`4հա, Տավուշի մարզի Հաղթանակ և Արճիս գյուղերի մոտակա դաշտերում`20հա, Կոտայքի մարզում`Եղվարդ քաղաքից Արայի լեռ տանող ճանապարհի 10-րդ կմ-ի մոտակայքում`3 հա: Բոլոր հրդեհները մեկուսացվել և մարվել են հրշեջ-փրկարարների կողմից:
Նույն օրը` ժամը 11.40-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ փողոցի թիվ 75 շենքի բակում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.41-ին, մարվել`11.58-ին: Այրվել են Ա.Շոլինյանին պատկանող ‘’ԻԺ-412’’ մակնիշի 02 ՕՏ 974 պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդի խցիկը և բեռնախցիկում` էլ. մալուխներ:
Նույն օրը` ժամը 15.54-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Այգեշատ գյուղի 1-ին փողոցի թիվ 19 տան մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.15-ին, մարվել` 17.07-ին: Թ.Հովհաննիսյանին պատկանող տան բակում այրվել է 80 հակ անասնակեր և 30 խմ ցախ:
Նույն օրը`ժամը 18.05-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Զորակ գյուղում այրվում է ալրաղաց: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.22-ին, մարվել`18.48-ին: Զորակ գյուղում չգործող ալրաղացի տարածքում և մոտակայքում այրվել է 3000 քմ խոտածածկ տարածք և ալրաղացի տարածքում գտնվող ավտոմոբիլային կոնտեյները` ամբողջությամբ:
Հոկտեմբերի 11-ին`ժամը 04.49-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Առինջ գյուղի 17-րդ փողոցի թիվ 25 տան ավտոտնակի տանիքում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.12-ին, մարվել` 05.21-ին: Այրվել է ավտոտնակի տանիքը` 2 քմ մակերեսով:






Facebook
Tweet This
Email This Post
