Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | October 11, 2011 12:33
Հոկտեմբերի 11-ին` ժամը 07.48-ին տեղեկատվություն է ստացվել, որ հոկտեմբերի 10-ին ժամը11.30-ի սահմաններում Արագածոտնի մարզում`Երևան-Գյումրի ավտոճանապարհի 35 կմ-ում տեղի է ունեցել ավտապատահար:
Դեռևս չպարզված հանգամանքներում ‘’ԲՄՎ’’ մակնիշի 13 ՕՏ 929 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է ‘’ԶԻԼ’’ մակնիշի 16 ՕՏ 223 պետհամարանիշի ավտոմեքենային,ինչի հետևանքով ’’ԲՄՎ’’ մակնիշի ավտոմեքենայի ուղևոր,1987թվականին ծնված Վահե Սահակյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակ քաղաքի հիվանդանոց, այնուհետև` Երևան քաղաքի ‘’Արմենիա’’ բժշկական կենտրոն:






Facebook
Tweet This
Email This Post
