20-ամյա կնոջ ու վեցերորդ դասարանցու քաղաքացիական ընտանիքը Ռոստովի ոստիկանության ուշադրության կենտրոնում է(տեսանյութ)

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 11, 2011 12:31

Քննիչները հարցաքննել են Ռոստովի 20-ամյա բնակչուհուն, որը փորձել է  վեցերորդ դասարանցուց «իդեալական ամուսին» ստանալ: Տարեկիցներից հիասթափվելով, որոնք, չգիտես ինչու, չեն շտապում իր ձեռքը խնդրել, «վառված» օրիորդը գայթակղել է դպրոցականին:

Երիտասարդ զույգն իսկույն ընտանիք է ստեղծել ծանոթությունից մեկ շաբաթ անց: 20-ամյա Վերան տեղափոխվել է իր 12-ամյա ամուսնու` Անտոնի  տուն ու

տղայից ընտանիքի հայր «ստանալու» գործընթաց ծավալել:

Վերայի ու Անտոնի ծանոթության պատմությունը սկսվել է մեկ տարի առաջ. աղջկան պատանու հետ ծանոթացրել է Անտոնի ավագ եղբայրը: Բառացիորեն առաջին իսկ րոպեներից աղջկա մեջ զգացմունքներ են բորբոքվել: Նա խոստովանել է, որ սկզբում չէր կամենում նույնիսկ ինքն իրեն խոստովանել, որ սիրահարվել է այդ տղային: Մեկ շաբաթ անց տղան Վերային հրավիրում է հանդիպման, որտեղ էլ մեծավարի առաջարկություն է անում: «Տոշան ինքն է ինձ հանդիպման առաջարկ արել: Ես իսկույն համաձայնեցի, քանի որ մեր ծանոթության առաջին իսկ ակնթարթից դրա մասին էի մտածում: Իսկ որ նա դեռևս փոքր էր, դա ինձ ամենևին էլ չէր մտահոգում: Ես հասկացա, որ դա այն տղամարդն է, ում հետ ուզում եմ միշտ լինել ու որոշեցի նրան այնպիսին մեծացնել, ինչպիսին ինձ է հարկավոր»: Հարազատներն իսկույն չեն ընդունել երիտասարդ զույգին: Այդ տարօրինակ միությանն ամենաշատն ընդդիմանում էր Անտոնի մայրը` Մարինան. նա փորձել է դուրս քշել հարսին, սկանդալներ սարքել, սակայն  տղան սպառնացել է, որ եթե իրեն թույլ չտան հանդիպել սիրելիի հետ, ապա ինքը կհեռանա տնից: Տղան հասուն ընկերուհու կողքին փորձում է արագ մեծանալ: Դպրոցը թողել է ու աշխատանքի անցել ցեմենտի գործարանում: Նա ցանկանում է ընտանիքի   գլխավորի դերը ստանձնել:

«Նրա համար շատ դժվար է մեծերի հետ մեծերին հավասար աշխատելը, սակայն տուն գալով պատմում է, որ ողջ օրն իմ մասին է մտածել»,- պատմում է Վերան: Տղայի մայրն ի վերջո համակերպվել է այս վիճակի հետ: Առաջին իսկ օրվանից Վերան ու Անտոնն ապրել են ամուսինների նման: Օրվա ընթացքում փորձառու կինը  տղայից տան համար պիտանի մարդ է  պատրաստում, որն աման է  լվանում, տունը հավաքում, ճաշ եփում, վերանորոգում , իսկ գիշերը սիրահարները քնում են նույն անկողնում: Աղջիկը ինտիմ կյանքի  դասեր է անցկացնում իր դեռևս ոչ հասուն ամուսնու հետ:

Հիմա ոստիկանությունն է հետաքրքրված այս անսովոր զույգով: «Ոչ մեկը չի կարող ասել, թե ես նրան փչացրել եմ: Ինտիմ հարաբերությունները երկուսիս ցանկությամբ են: Սերը այլասերություն չէ,- հայտարարել է Վերան:- Մենք անբաժան ենք, Տոշան ինձ համար նույնիսկ երակներն է փրթել: Մենք այր ու կին ենք, իսկ երբ լրանա նրա 16-տարին, մենք մեր կապը կօրինականացնենք: Տոշան շատ է ուզում, որ մենք փոքրիկ ունենանք»:

Ոստիկանության աշխատակիցներն ուղղակի Վերայի ձեռքից հազիվ պոկեցին տղային: Հիմա Անտոնը հոգեբանների հսկողության տակ է` վերականգնողական կենտրոնում: Եթե Վերայի մեղքը հաստատվի, ապա նա լուրջ պատիժ կստանա:

 

Դիտվել է 1513 անգամ:
Print Friendly

Leave a Reply