Հայտնաբերվել է երրորդ դին և նրա ինքնությունը պարզվել է
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | October 11, 2011 11:02
Այսօր, ժամը 09.30-ի սահմաններում Տավուշի մարզում տեղի ունեցած սողանքի գոտում փրկարարները հողազանգվածից դուրս են բերել դի:
Փրկարարները հողաշերտի տակից դուրս են բերել անհետ կորածների ցուցակում նշվող Լճկաձոր գյուղի բնակիչ, 1939 թ. ծնված Նորիկ Միրզոյանի դին:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության անունից հայտնում ենք մեր խորին ցավակցությունը զոհվածի հարազատներին:
Որոնողափրկարարկան աշխատանքները շարունակվում են:
***
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին, ժամը 19.03-ին M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում) տեղի է ունեցել սողանք: Փլուզված հատվածի (ճանապարհի եզրով) երկարությունը մոտ 300 մետր է, որից առավել վտանգավոր է 130 մետրը, իսկ ճանապարհին սահած հողազանգվածի միջին բարձրությունը 10-15 մետր է:






Facebook
Tweet This
Email This Post
