Եմենում ծեծի են ենթարկել խաղաղության համար Նոբելյան մրցանակի դափնեկրի համակիրներին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 11, 2011 11:41
Կիրակի, հոկտեմբերի 9-ին, Եմենի մեծությամբ երկրորդ` Թաիզ քաղաքում կանանց ցույց է անցկացվել ի պատիվ Նոբելյան մրցանակակիր, եմենցի իրավապահ Թավաքուլ Կարմանի: Երթի կազմակերպչի խոսքով, ցուցարարների վրա են հարձակվել գործող նախագահ Ալի Աբդուլա Սալեհի կողմնակիցները, որոնց դեմ բազմիցս հանդես է եկել Կարմանը: Կանանց վրա քարեր ու դատարկ շշեր են նետել: Ցուցարարներից 40-ը վնասվածքներ է ստացել:
Թավաքուլ Կարմանը գործող նախագահի դեմ կազմակերպված զանգվածային ցույցերի գլխավոր կազմակերպիչներից է: Բացի այդ, նա գլխավորում է «Լրագրողներն առանց շղթաների» կազմակերպությունը, մասնակցել է հակակառավարական բազմաթիվ ակցիաների ու բազմիցս էլ ձերբակալվել:
Կարմանը ևս երկու կանանց` Լիբերիայի նախագահ Էլեն Ջոնսոն Սերլիֆի ու լիբերիացի իրավապաշտպան Լեյմա Գբովեի հետ հոկտեմբերի 7-ին արժանացել է Նոբելյան մրցանակի:






Facebook
Tweet This
Email This Post
