Բաղդատում իրար հետևից 3 պայթյուն է եղել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 11, 2011 11:21

Բաղդատի արևմտյան հատվածում 3 պայթյուն էտեղի ունեցել, ինչի հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել,  2 տասնյակն էլ` վիրավորվել: Առաջին ռումբը պայթել է քաղաքի շիական թաղամասերից  մեկում, հոկտեմբերի 10-ի երեկոյան: Դրանից  մի քանի րոպե անց երկրորդ դետոնացիոն  պայթյունը եղել  է դեպքի վայրից քիչ հեռու:  Իսկ երբ դեպքի վայր հասան հրշեջները, տեղի ունեցավ երրորդ պայթյունը:

Որոշ աղբյուրների համաձայն, Բաղդատի այլ շրջաններում ևս երեք պայթյուն է եղել, որոնց հետևանքով մարդկային զոհեր կան:

Վերջին շրջանում Իրաքում հաճախակի են ահաբեկչություններ կատարվում: Վերջին դեպքն արձանագրվել է սեպտեմբերի 25-ին  Քերբել քաղաքի մոտ: Այն ժամանակ զոհվեց 10 մարդ, 30-ն էլ մարմնական վնասվածքներ ստացան: Միայն օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Իրաքում սպանվել է 424 մարդ:

 

Դիտվել է 914 անգամ:
Print Friendly

Leave a Reply