Առաջին հաջողություններն Անկարայում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 11, 2011 10:43

Անկարայում ընթացող ուշուի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներն առաջին հաղթանակներն են տարել: 70 կգ քաշային Խաչիկ Շամիրյանը նոկաուտով հաղթել է Բերմուդան ներկայացնող Սենդվիլ Վուլռիջին: 65 կգ քաշային Սասուն Հայրապետյանը2:0 հաշվով պարտության է մատնել լիբանանցի Ֆրանսուա Էլ Բոյային: Ցավոք, 60 կգ քաշային Գևորգ Խաչատրյանը պարտվել է ռուսասատանցի Կազբեկ Մամայևին` 0:1:

Թաուլու` վարժահամալիրի կատարման մրցաձևում  Արամ Մուրադյանը և Արամ Այդինյանը  104 մասնակիցների պայքարում առաջին մրցելույթներից հետո տեղեր են զբաղեցնում աղյուսակի միջին հորիզոնականներում:

Դիտվել է 630 անգամ:
Print Friendly

Leave a Reply