Արոնյանը հաղթեց աշխարհի չեմպիոն Անանդին
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | October 11, 2011 10:24
Բիլբաոյում շարունակվող շախմատի «Մեծ սաղավարտի» խաղարկության մրցաշարի 9-րդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով հաղթեց աշխարհի չեմպիոն Վիշվանաթհան Անանդին: Պարտիան կարճատև էր: Մրցակիցները կատարեցին 25 քայլ: Իսկ ընդհանրապես` տուրն արդյունավետ էր: Մյուս հանդիպումները ևս ավարտվեցին կողմերից մեկի հաղթանակով: Կառլսենն առավելության հասավ Իվանչուկի, Վալյեխոն` Նակամուրայի նկատմամբ:
14-ական միավորով առաջին տեղը բաժանում են Իվանչուկը և Կառլսենը: Իսկ ահա, Արոնյանը Նակամուրայի հետ միասին բաժանում է 3-րդ տեղը: Նրանք ունեն 11-ական միավոր: Վալյեխոն վաստակել է 10, Անանդը` 9 միավոր:
10-րդ տուրում կմրցեն`Իվանչուկ- Արոնյան, Նակամուրա- Կառլսեն, Անանդ- Վալյեխո զույգերը:






Facebook
Tweet This
Email This Post
