Խելացնոր ռեկորդ. ճապոնացի Շոջին հետույքով ընկույզ է ջարդում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 11, 2011 9:50
Գինեսի ռեկորդների գրքում գրանցվել է աշխարհի ամենախելառ ռեկորդը` ճապոնացի Տոմոհարում Շոջիին հաջողվել է հետույքով ընկույզ ջարդելու ռեկորդակիր դառնալ: Համարձակ երիտասարդը մեկ րոպեում նստած դիրքով, անտեսելով ցավը, կոտրել է 43 ընկույզ: Նման անսովոր զբաղմունքի հեղինակը հենց ինքն է.երիտասարդը երկար ժամանակ է պարապել ու վերջապես դիմել` Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելու համար: Իր հայրենի Աոբա քաղաքում երիտասարդը ցուցադրել է հմտություն ու կարևորը` արագություն:
Սակայն , ընդամենը 2 օր անց նույն «մարզաձևում» ռեկորդ է սահմանել մի ֆրանսիացի` մեկ րոպեում կոտրելով 58 ընկույզ:






Facebook
Tweet This
Email This Post
