Բերլուսկոնին Չիչոլինային 53 000 դոլար թոշակ կհատկացնի
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 11, 2011 8:46
Պոռնոարդյունաբերության թագուհի Իլոնա Շտալերը, որն ավելի հայտնի է Չիչոլինա անունով, իտալական խորհրդարանում աշխատելու համար նպաստ կստանա:
Բերլուսկոնին հունգարացի պոռնոաստղին իսկական անհոգ ծերություն է ապահովել:
Իտալական խորհրդարանում մեկ ժամկետ աշխատելու համար Չիչոլինային նշանակվել է տարեկան 53 000 դոլար նպաստ:
Շտալերը Լիբերթարիական կուսակցության անդամ է եղել 1987-1992 թթ: Ուշագրավ է, որ բոլոր այդ տարիներին նա շարունակել է նկարահանվել պոռնոֆիլմերում: Ընդհանուր հաշվով, նա մեծահասկների համար նախատեսված 40 ֆիլմում է նկարահանվել: Չիչոլինան հայտնի է նաև իր ցնորված հայտարարություններով, օրինակ` նա սեքս է առաջարկել Սադամ Հուսեյնին և Ուսամա բեն Լադենին: Ի դեպ, թոշակը, որ նշանակվել է Չիչոլինային, լրիվ համապատասխանում է իտալական խորհրդարանականի նպաստին:







Facebook
Tweet This
Email This Post
