Ջրհեղեղի հետևանքով մոտավորապես 500 մարդ է զոհվել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 11, 2011 8:31
Միլիոնավոր մարդիկ են տուժել Թաիլանդում ու Կամբոջայում` ուժեղ ջրհեղեղի հետևանքով: Երկուշաբթի պարզ դարձավ, որ Հարավարևելյան Ասիայում զոհվել է 269, անհետ կորել 4 մարդ, իսկ Կամբոջայում տարերային աղետի պատճառով 207 մարդ է զոհվել:
Վերջին շաբաթվա ընթացքում, տարածաշրջանը հեղեղել են հորդառատ անձրևները, որոնք տարվա այս եղանակին բոլորովին բնորոշ չեն այս տարածաշրջանի համար: Ցածր ճնշման պատճառով արևադարձային քամիները տեղումներ են բերել այս կողմեր, որոնք մի քանի անգամ գերազանցում են նորմը: «Մենք հնարավորն անում ենք, որ ջուրը մայրաքաղաք չհասնի, այդ նպատակով Բանգկոկի հյուսիսային ու արևմտյան հատվածները պատնեշել ենք»,-հայտարարել է վարչապետը:
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն, հորդառատ անձրևները տարածաշրջանում շարունակվելու են, ու մայրաքաղաքը պահպանելու համար կառավարությանն առնվազն 1,5 մլն պարկ ավազ է հարկավոր:






Facebook
Tweet This
Email This Post
