Խոլորձ(օրխիդեա)

ԲՈՒՅՍԵՐ, Շաբաթվա լուր | | October 10, 2011 22:20

ՕրԽոլորձի`օխիդեայի ծաղիկը  նման է նրբաճաշակ արվեստի գործի: Նա այնքան գեղեցիկ  է , որ մի քանի երկրներ  այն դարձրել են  ազգային սիմվոլներ,օրինակ` Վենեսուելան, Հոնկոնգը:  Օրխիդեան  տրոպիկական բույս է , այդ բույսի տեսակներից մեծ մասը կարելի  գտնել տրոպիկներում, որտեղ նրանք աճում են ծառերի  ճյուղերի կամ ցողունի վրա:   Մարդիկ միշտ հիանում են օրխիդեաներով  , և  հավաքածու են պահում: «Օրխիդեա»անունը  կրում են շատ ֆիրմաներ, օրինակ  այդպես է կոչվում հարսանեկան  գործակալությունը, ինչպես նաև անշարժ գույքի գործակալությունը և կանացի սպիտակեղենի խանութը:

Օրխիդեաները թանկ արժեն, բայց շատ գեղեցիկ են, նրանց մասին կարելի է ասել`

 

1. Նրանք աճում են բոլոր մայր ցամաքներում ,բացի Անտարկտիդայից

2. Որպեսզի ծաղիկների փոշին ստանաք , օրխիդեայի որոշ տեսակներ նմանվում են էգ միջատների և այդպիսով ընդունում են արու միջատներին, այդպիսով կատարվում է փոշոտումը:

3. Ամենահեշտը Ֆալենոպսիս օրխիդեայի աճեցնելն է:

4. Վանիալա  Օրխիդեան ունի բարձր  կոմերցիոն արժեք, քանի որ  օգտագործվում է կերակրի մեջ, նրանից  պատրաստում են վանիլային էսենցիա:

5.Օրխիդեան հաճախ են օգտագործում բնակարանները զարդարելու համար :

Հայտնի է, որ կան մոտ երեսունհինգ հազար տեսակի օրխիդեաներ , կան նաև հիբրիտներից արհեստական ստացվածներ:

Ինչպես աճեցնել օրխիդեան.Կավե կամ պլաստիկ ծաղկամաններում կամ տուփերում:

Պետք է անցքեր լինեն ծաղկամանի տակ և կողքերին , հետո պետք է լցվի դրենաժ, պենոպլաստի կտորներ, կեղևներ`գերադասելի  է` եղևնու 5 -ից 20 միլիմետրանոց  կտորներից,որոնց լվանում են տեղավորելուց առաջ:

 

Օրխիդեան պետք է ջրել  եռացած կամ թորած ջրով,երբեմն  ամիսը 1-2 անգամ,այն պետքէ պարարտացնել հաըուկ օրխիդեայի համար նախատեսված պարարտանյութեր ով:


Դիտվել է 6991 անգամ:
Print Friendly

Leave a Reply