Ճանաչված դերասանուհուն դատապարտել են հրապարակային ծեծի ու ազատազրկման

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 10, 2011 21:11

Երիտասարդ դերասանուհին, որը նկարահանվել է մահմեդական երկրում դերասանի դժվար կյանքի մասին պատմող ֆիլմում, պաշտոնապես դատապարտվել է հրապարակային   90 ճիպոտահարվածի ու մեկ տարվա ազատազրկման: Իրանական ընդդիմության տվյալների համաձայն, վարչակարգի հերթական զոհ է դարձել դերասանուհի Մարզիահ Վաֆամեխրը, որը նկարահանվել է Իրանի իշխանությունների կարծիքով  սադրիչ «Իմ Թեհրանը վաճառքում» ֆիլմում: Արժե նշել, որ այս ֆիլմը, որին հետևել է  դերասանուհու դաժան պատիժը, պատմում է մի դերասանուհու մասին, որի թատերական աշխատանքը անտանելի է դառնում իշխանությունների արգելքների պատճառով:

Դերասանուհու փաստաբանի` վճիռը բեկանելու դիմումը մերժվել է:

 

Դիտվել է 1075 անգամ:
Print Friendly

Leave a Reply