Երկու հավաքականներն էլ կորուստներ ունեն

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 10, 2011 21:07

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը 6-ժամյա ուղևորությունից հետո ժամանել է Դուբլին, որպեսզի վաղը մասնակցի Եվրոպայի առաջնության խմբային մրցաշարի վերջին`  Իռլանդիայի ընտրանու հետ հանդիպմանը: Մեր թիմի կազմում չեն երկրորդ դարպասապահ Գևորգ Կասպարովը և պաշտպան Ռոբերտ Արզումանյանը: Առաջինը մրսածությունից հետո դեռ չի ապաքինվել, իսկ երկրորդը վնասվածք ունի: Կասպարոսվի փոխարեն թիմի հետ մեկնել է  «Փյունիկի» դարպասապահ Արսեն Պետրոսյանը:

Կորստից զերծ չէ նաև մրցակիցը: Հանդիպմանը չի  մասնակցի Իռլանդիայի հավաքականի գլխավոր հարվածային ուժը` «Լոս Անջելես Գելաքսիի» հարձակվող Ռոբի Քինը: Նա վնասվածք էր ստացել հոկտեմբերի 7-ին, երբ Իռլանդիայի հավաքականը մրցում էր Անդորրայի ներկայացուցիչների հետ: Քինին փոխարինելու համար շտապ կարգով հավաքական է հրավիրել անգլիական «Վեսթ Բրոմվիչի» հարձակվող Սայմոն Կոքսը: Վերջինիս թիմն Անգլիայի առաջնությունում ներկայումս 17-րդ տեղում է: Այն 7 խաղից հետո ունի 5 միավոր: Իսկ Կոքսն իր ակումբի կազմում երկու խաղի է մասնակցել և վաստակել մեկ դեղին քարտ:

 

Դիտվել է 744 անգամ:
Print Friendly

Leave a Reply