Հերթական ակցիայի շրջանակում ստացել են մանուկներին անհրաժեշտ պարագաներ և ծածկոցներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | հոկտեմբերի 10, 2011 19:52
Մայրաքաղաքում հաշվառված սոցիալապես անապահով ընտանիքներից շուրջ 200–ը, որոնք ունեն մանկահասակ երեխաներ` անապահով ընտանիքների աջակցության հերթական ակցիայի շրջանակում ստացել են մանուկներին անհրաժեշտ պարագաներ և ծածկոցներ: «Ակցիան Երևանի քաղաքապետարանի և Հանրապետական կուսակցության համատեղ իրականացրած հերթական միջոցառումներից է: Ընդ որում հատկանշական է, որ մեր համատեղ միջոցառումները ուղղված են ոչ միայն անապահով ընտանիքների մանկահասակ երեխաների, այլև մայրաքաղաքում բնակավող ծերերի, հաշմանդամների և ընդհանրապես կարիքավոր ընտանիքների օժանդակությանը»,– նշել է Երևանի քաղաքապետարանի սոցիալական վարչության պետ Ռուզաննա Զաքարյանն ավելացնելով, որ նման միջոցառումները և, ընդհանրապես, սոցիալական ծրագրերը Երևանի քաղաքապետի մշտական ուշադրության կենտրոնում են:
Հանրապետական կուսակցության կանանց խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանն իր հերթին կարևորելով նման միջոցառումների անհրաժեշտությունը, ընդգծել է, որ այս համատեքստում առանձնակի կարևոր է հատկապես երիտասարդ ընտանիքներին աջակցությունը. «Երիտասարդ ընտանիքներն են մեր պետության վաղվա օրն ու այն, ինչ արվում է այս ընտանիքների համար, ըստ էության մեր պետության վաղվա օրվա համար է արվում», – նշել է Հերմինե Նաղդալյանը հավելելով, որ խոցելի և անապահով ընտանիքներին ուղղված աջակցության ծրագրերը եղել ու մնում են կուսակցության առաջնահերթությունների թվում:
Տեղեկատվության և հասարակայնության հետ
կապերի վարչություն





Facebook
Tweet This