Փոխանցիկ գավաթը` Մալաթիա – Սեբաստիա վարչական շրջանին
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | October 10, 2011 19:27
“Առողջ սերունդ` պաշտպանված հայրենիք” կարգախոսով անցկացվող համաքաղաքային բակային մարզական փառատոնի արդյունքներով արդեն երկրորդ տարին անընդմեջ հաղթող է ճանաչվել մայրաքաղաքի Մալաթիա – Սեբաստիա վարչական շրջանը: Արդեն ավանդական դարձած փառատոնին մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների թիմերն իրենց ուժերն են չափել ֆուտբոլի, բասկետբոլի, վոլեյբոլի, ձեռքի գնդակի և հեծանվավազքի մրցումներում, ինչպես նաև իրենց մարզական գիտելիքներն են չափել առանձին մարզատրամաբանական մրցույթում:
Շնորհավորելով հաղթողներին և նրանց հանձնելով փոխանցիկ գավաթը` Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանն ընդգծել է նման փառատոնի անցկացման կարևորությունը ոչ միայն մատաղ սերնդի ֆիզիկական, այլև բարոյահոգեբանական դաստիարակության գործում. “ Փաստը, որ տարեցտարի ավելի ու ավելի շատ պատանիներ ու աղջիկներ են մասնակցում փառատոնին` վկայությունն է, որ աստիճանաբար վերականգնվում են մեր մայրաքաղաքի մարզական լավագույն ավանդույթները”,– նշել է Տարոն Մարգարյանը:
Ի դեպ, նախօրեին Մալաթիա – Սեբաստիա վարչական շրջանում կայացած միջբակային ֆուտբոլի առաջնության եզրափակիչում էլ հաղթող է ճանաչվել Ծերենց թաղամասի թիմը: Հատկանշական է, որ վարչական շրջանի ֆուտբոլի հավաքականն այս տարի հաղթող է ճանաչվել Անդրանիկ Մարգարյանի գավաթի խաղարկությունում և հոկտեմբերի 12–ին էլ, արդեն հանրապետական եզրափակիչում, Արմավիրի մարզի հաղթող թիմի հետ կվիճարկի տվյալ մրցաշարի սուպեր գավաթը:
Տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի վարչություն






Facebook
Tweet This
Email This Post
