ԱԻՆ թիվ 1 խնդիրն անհայտ կորածներին գտնելն է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | October 10, 2011 18:20
Հոկտեմբերի 10-ին, ժամը 17.30-ի դրությամբ Տավուշի մարզի սողանքային գոտում որոնողական աշխատանքներին ներգրավված է ՀՀ ԱԻՆ 186 փրկարար՝ Տավուշի, Լոռու, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերից և Երևանից:
Որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև Այրումի և Սանահինի կայարանների անձնակազմերից 27 հոգի, Հրազդան ՋԷԿ-ից 15 աշխատակից, Ախթալայի լեռնափրկարարական ջոկատից 5 լեռնափրկարար և 16 ոստիկան:
Ինժեներական տեխնիկայից սողանքի գոտում աշխատում են 1 կռունկ, 1 էքսկավատոր, 1 քարշակ, 3 վագոն և 3 բուլդոզեր:
Տեղում հերթապահում է 3 բժիշկ և ճանապարհային ոստիկանության 2 մեքենա:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին, ժամը 19.03-ին M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում) տեղի է ունեցել սողանք: Փլուզված հատվածի (ճանապարհի եզրով) երկարությունը մոտ 300 մետր է, որից առավել վտանգավոր է 130 մետրը, իսկ ճանապարհին սահած հողազանգվածի միջին բարձրությունը 10-15 մետր է:
Այսօր առավոտյան փրկարարները 20 մետր խորությամբ հողաշերտի տակ հայտնաբերված, խիստ վնասված ավտոմեքենայից դուրս են բերել անհայտ կորածների ցուցակում նշվող երկու Սորսումատյան եղբայրների դիերը:






Facebook
Tweet This
Email This Post
