Տնտեսության Նոբելյան մրցանակ ստացան ամերիկյան գիտնականները
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 10, 2011 17:06
2011թ տնտեսագիտության Նոբելյան մրցանակներ ստացան ամերիկացիներ Թոմաս Սարջենտը և Քրիստոֆեր Սիմզը: Մրցանակը տրվել է Մակրոտնտեսության մեջ պատճառահետևանքային կապի էմպիրիկ հետոզոտությունների համար:
Մրցանակի չափը 10 միլիոն շվեդական կրոն է կամ 1,48 միլիոն ԱՄՆ դոլար:
Նյու-Յորքի համալսարանից 68-ամյա Թոմաս Սարջենտը, ինչպես նշվում է Նոբելյան կոմիտեիի մամլո հաղորդագրության մեջ, ցույց է տվել, թե ինչպես մակրոտնտեսության կառուցվածքը կարող է օգտագործվել տնտեսական քաղաքականության մեջ մշտական փոփոխությունների անալիզի համար : Մասնավորապես Սարջենտը ուսումնասիրել է հետպատերազմյան շրջանում պետությունների արժեզրկմանը ուղղված ղեկավարման փորձը :
Իր հերթին 68-ամյա Քրիստոֆեր Սիմզը (Պրինստոնի համալսարան ) մրցանակը ստացել է տնտեսության վրա ժամանակավոր գործոնների ազդեցության գնահատման մեթոդի ուսումնասիրության համար` ներառյալ պետությունների տնտեսական քաղաքականությունը:
Օրինակ` Սիմզի ուսումնասիրությունները ցույց են տալիս , որ տոկոսադրույքի բարձրացումը չի բերում արժեզրկման արագ նվազման, բայց բացասաբար է անդրադառնում տնտեսական աճին:
Սերջենտն ու Սիմզը աշխատել են իրարից անկախ, բայց նրանց ուսումնասիրության թեման շատ հարցերում համընկնում է : Մրցանակը տրվել է նրանց 70-80-ականների հրապարակումների համար: Հիմա այդ գործերը լայնորեն ճանաչված են գիտական հանրության կողմից և նրանց մեթոդները հաշվի են առնում պետությունների տնտեսական քաղաքականությունը ձևավորելիս:






Facebook
Tweet This
Email This Post
