Հաղթողին պարգևատրեց Ռաֆայել Վահանյանը
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | October 10, 2011 16:10
Երևանում անցկացվեց արագ շախմատի մրցաշար` նվիրված հռչակավոր գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանի 60-ամյակին: Պայքարին մասնակցում էին 60 վետերան շախմատիստներ:
Յոթ հնարավորից վաստակելով 6 միավոր, առաջին մրցանակը նվաճեց Հայաստանի բազմակի չեմպիոն, միջազգային վարպետ Էդուարդ Մնացականյանը:
Հաղթողին պարգևատրեց Ռաֆայել Վահանյանը:






Facebook
Tweet This
Email This Post
