Աֆղանստանի մայրաքաղաքի օդանավակայանում պայթած ռումբը 2 մարդու կյանք է խլել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 8, 2009 17:11

afghanstanՔաբուլում պայթյունի հետևանքով զոհվել է 2 մարդ, յոթը վիրավորվել են: Ռումբը պայթել է օդանավակայանի մոտ, որից օգտվում են Աֆղանստանում գտնվող միջազգային ուժերը: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» շարժումը, որի ներկայացուցիչները հայտարարել են, որ նպատակ են ունեցել ոչնչացնել տրանսպորտային միջոցները, որոնցով ՆԱՏՕ-ի ուժերը զինվորներ և բեռներ են տեղափոխում:

Թալիբ գրոհայինների նոր հարձակումը հետևել է Քունդուզում տեղի ունեցած միջադեպին, երբ օդային ռմբահարման հետևանքով տասնյակ, որոշ տվյալներով նույնիսկ հարյուրավոր խաղաղ բնակիչներ էին զոհվել: Այդ վիճահարույց գործողությունից հետո Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան պահանջել են մինչև տարվա վերջ հրավիրել ՄԱԿ-ի համաժողով Աֆղանստանի հարցով: Կոալիցիոն երկրները ցանկանում են քննարկման դնել Աֆղանստանի անվտանգության ամբողջ պատասխանատվությունը տեղական իշխանության վրա դնելու հարցը:

Դիտվել է 1007 անգամ:
Print Friendly

Leave a Reply