Հանգստյան օրերին հրդեհի 10 դեպք է գրանցվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 10, 2011 14:06

Հոկտեմբերի 7-ից 9-ը ընկած ժամանակահատվածում հրդեհներ են բռնկվել և խոտածածկ տարածքներ այրվել հանրապետության մի շարք մարզերում:Մասնավորապես`Երևան քաղաքի Նոր Նորքի վարչական շրջանի 7-րդ զանգվածում`2000 քմ, Դալմայի այգիներում (Մեծարենցի փողոցի կողմից)`5000քմ,  Կոտայքի մարզում` Հատիս լեռան վրա (Ակունք գյուղի կողմից)`20հա, Աբովյան քաղաքի  թիվ 1 ջրամբարի մո­տա­­կայ­քում`2000քմ, Երևան-Սևան ավտոճանապարհի 50-րդ կմ-ի հարակից տարածքում`6000քմ,Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Փիրուզյան թաղամասի թիվ 52 և 54 տների մոտակայ­քում`2,5հա, Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղ`6 հա, Եղիպատրուշ գյուղում`13հա, Սյունիքի մարզի  Տոլորս և Բնունիս գյուղերում`5000 քմ, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում` 1000քմ: Բոլոր հրդեհները մեկուսացվել և մարվել են հրշեջ-փրկարարների կողմից:

Հոկտեմբերի 7-ին`ժամը 15.23-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Հնաբերդ գյուղում այրվում է խոտի դեզ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.37-ին, մարվել`17.18-ին: Այրվել է Շ.Թովմասյանին պատկանող մոտ 300 հակ անասնակեր:

Նույն օրը` ժամը 15.40-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի 5-րդ փողոցի թիվ 5 տան բակում այրվում է անասնագոմի տանիք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.24-ին, մարվել`16.50-ին: Վ.Հովսեփյանի անասնագոմում այրվել է մոտ 1տ անասնակեր:

Նույն օրը` ժամը 15.44-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Բերքանուշ գյուղի Չարենցի փողոցի թիվ 23 տան բակում այրվում է խոտի դեզ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.14-ին, մարվել`16.35-ին: Այրվել են Ռ.Ղազարյանին պատկանող անասնագոմի տանիքը` 80 քմ մակերեսով և մոտ 800 կգ անասնակեր:

Նույն օրը` ժամը 16.57-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Հոռոմ գյուղում այրվում է տանիք: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.58-ին, մարվել`21.45-ին: Այրվել են Հ.Ղազարյանի անասնագոմի տանիքը` մոտ 120 քմ մակերեսով,  8 տ անասնակեր և 600 քմ մակերեսով հարակից խոտածածկ տարածք:

Նույն օրը` ժամը 19.29-ին ահազանգ է ստացվել, որ այրվում է Լոռու մարզի Փամբակ գյուղի 3-րդ փողոցի թիվ 10 տան տանիքը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.50-ին, մարվել` 20.00-ին: Այրվել են Ա.Սարոյանին պատկանող տան տանիքի փայտե կոնստրուկցիաները` 36քմ մակերեսով:

Հոկտեմբերի 8-ին`ժամը 11.41-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արմենակ Արմենակ­յան փողոցի թիվ 202/7 շենքի նկուղում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել երեք մար­տա­կան հաշվարկ:Օգտագործվել են ‘’Դրայգեր’’ շնչառական ապարատի բալոններ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.58-ին, մարվել`13.38-ին: Այրվել է Ա.Մարությանին պատկանող նկուղը` 36 քմ մակերեսով,ներսում կուտակված 5 խմ վառելափայտ և աղբ:

Նույն օրը` ժամը 13.43-ին  ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Տիչինայի փողոցի վերջնամասում գտնվող փայտամշակման արտադրամասում: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ,ապա ելնելով հրդեհի բարդության աստիճանից` փրկարարական ուժերի վարչության օպերատիվ խումբը և ևս մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.19-ին, մարվել`14.27-ին: Այրվել է Տիչինա փողոցի թիվ 137 հասցեի հարակից ‘’Մաշիկ 1’’    ՍՊԸ-ին պատկանող արտադրամասի տանիքը՝ 400 քմ մակերեսով:

Նույն օրը` ժամը 13.50-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզում` Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 8-րդ կմ-ի հարակից տրած­քում՝ ‘’Ռոսիա’’ ռեստորանային համալիրի մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.35-ին, մարվել՝ 18.00-ին: Այրվել են Լ.Վարդանյանին պատկանող խորդանոցի տանիքից 12 քմ մակերեսով հատված, պատերը՝ 10 քմ և հարակից 4 հա խոտածածկ տարածք:

Հոկտեմբերի 9-ին`ժամը 09.23-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզում` Գավառ քաղաքի Հացառատ թաղամասում գտնվող տան տանիքում այրվում է խոտի դեզ: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.56-ին, մարվել`11.25-ին: Վ.Գևորգյանին պատկանող տան բակում այրվել են 400 հակ անասնակեր և ծածկի փայտյա կառուցատարրեր՝ 15 քմ մակերեսով:

Նույն օրը`ժամը 18.46-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Թորոսգյուղի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.45-ին, մարվել`22.55-ին: Այրվել է Ժ.Հովակիմյանին պատկանող 300 հակ անասնակեր:

 

Դիտվել է 807 անգամ:
Print Friendly

Leave a Reply