Վրանային քաղաքը աշխատում է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | October 10, 2011 13:19
Հոկտեմբերի 10-ին, ժամը 12.30-ի դրությամբ Տավուշի մարզում տեղի ունեցած սողանքի գոտում որոնողական աշխատանքներ են իրականացնում Լոռու մարզից 40, Տավուշի մարզից՝ 16, Գեղարքունիքից՝ 30, Արագածոտնից՝ 32, Երևանից՝ 62 փրկարար, այնտեղ են նաև 6 մարդ ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայից և 2 պարամեդիկ:
Որոնողական աշխատանքներում ներգրավված են Այրումի և Սանահինի կայարանների անձնակազմերից 13, Հրազդան ՋԷԿ-ից 15 աշխատակից, Ախթալայի լեռնափրկարարական ջոկատից 5 լեռնափրկարար և 11 ոստիկան:
Ինժեներական տեխնիկայից սողանքի գոտում աշխատում են 1 կռունկ, 1 էքսկավատոր, 1 քարշակ և 3 բուլդոզեր: Տեղում հերթապահում է 3 բժիշկ և ճանապարհային ոստիկանության 2 մեքենա:
Աղետի գոտու անմիջական հարևանությամբ գործում է ԱԻՆ օպերատիվ շտաբը՝ ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի գլխավորությամբ: Տեղում ստեղծված է նաև փոքր վրանային քաղաք՝ ապահովված անհրաժեշտ նվազագույն կենցաղային պայամաններով, որոնողական աշխատանքներին մասնակցող փրկարարների և կամավորների համար:







Facebook
Tweet This
Email This Post
