Ստամբուլը Բաքվին կապող «Խաղաղության ճանապարհ»-ի ծրագիրը Թուրքիայի խորհրդարանի օրակարգում է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 8, 2009 17:11

proje_919461635Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն առաջարկել է կառուցել 7 հազար կմ երկարությամբ «Խաղաղության ճանապարհը», որը նաև Ադրբեջանը կկապի Թուրքիային Հայաստանի միջոցով: Ծրագիրը, որը 2007 թ-ին ներկայացվել էր Սևծովյան տնտեսական համագործակցության երկրների համաժողովին, այժմ գտնվում է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի օրակարգում:

Ըստ թուրքական «Սաբահ» օրաթերթի, Թուրքիայի այն ժամանակվա արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը ստորագրել է «Սևծովյան մայրուղու» ծրագրի տակ, իսկ թուրքական խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հաստատել է այն:

Հայտնենք, որ «Խաղաղության ճանապարհ»-ը նախատեսվում է անցնել 12 պետությունների 24 քաղաքներով` Կոմոտինի-Ալեքսանդրապուլոս` Հունաստան, Էդիրնե-Ստամբուլ-Սամսոն-Տրապիզոն` Թուրքիա, Բաթում-Փոթի` Վրաստան, Երևան` Հայաստան, Բաքու` Ադրբեջան, Նովոռասիսկ-Դոնի Ռոստով-Տագանրոկ` Ռուսաստան, Մարիոպոլ-Մելիտոպոլ-Օդեսա` Ուկրաինա, Կիշնև` Մոլդովա, Բուխարեստ-Կոնստանտա` Ռումինիա, Հասկովո-Սոֆիա` Բուլղարիա, Նիս-Բելգրադ` Սերբիա:

Դիտվել է 1056 անգամ:
Print Friendly

Leave a Reply