Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել 2011 թվականի աշնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին

Պաշտոնական, Օրվա լուր | | October 10, 2011 13:05

Հրամանագրի համաձայն, որոշվել է 2011 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին անցկացնել Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների աշնանային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև զորակոչի օրը, ինչպես նաև այն քաղաքացիների, ովքեր կորցրել են նախկինում ստացած պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը: Որոշվել է նաև 2011 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին զորացրել սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողներին:

Հանձնարարվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը` երկշաբաթյա ժամկետում ընդունել սույն հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան որոշում:

 

Դիտվել է 986 անգամ:
Print Friendly

Leave a Reply