Ամուսինը սպառնացել է դանակով սպանել կնոջը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | October 10, 2011 13:03
Հոկտեմբերի 8-ին, ժամը 01.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասից Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 53-ամյա մի կին և հայտնել, որ ամուսինը տանը դանակով սպառնացել է իրեն:
Ահազանգով դեպքի մեկնած ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 01.30-ին, 52-ամյա Սամվել Ա.-ն սպառնացել է իր մոտ եղած դանակով սպանել կնոջը:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ դանակն արգրավված է:
Նշանակվել է դատատեխնիկական փորձաքննություն:
Սամվել Ա.-ն բերման է ենթարկվել բաժին:
Կատարվում է հետաքննություն:






Facebook
Tweet This
Email This Post
