Փորձություն Ռիգայում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | October 10, 2011 13:04
Հոկտեմբերի 13-17-ը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում անցկացվելու է սամբոյի պատանիների, երիտասարդների և աղջիկների աշխարհի 2011-ի առաջնությունը, որին Հայաստանը մասնակցում է 24 ներկայացուցչով: Մեր երկրի պատանիների հավաքականում ընդգրկված են` Գրիգոր Մխիթարյանը (48 կգ), Ռազմիկ Պետոյանը (52 կգ) , Հովհաննես Ալեքսանյանը (56 կգ) , Արթուր Սահակյանը (60 կգ), Ռաֆիկ Մանուկյանը (65 կգ), Ավետիք Պողոսյանը (70 կգ), Հովհաննես Սերոբյանը (75 կգ), Մինաս Մադոյանը (81 կգ ), Մարտիրոս Հակոբյանը (87 կգ):
Երիտասարդների հավաքականում ընդգրկված են` Մաքսիմ Մանուկյանը (48 կգ) ,Տիգրան Կիրակոսյանը (52 կգ), Սերյոժա Ալեքսանյանը (57 կգ) , Կարեն Տոնոյանը (62 կգ , Վահագն Գևորգյանը (68 կգ), Հակոբ Մարգարյանը (74 կգ), Մհեր Կարապետյանը (82 կգ , Արթուր Բունիաթյանը (90 կգ, Ազատ Աբրահամյանը (+100 կգ):
Պատանիների առաջնությունում Հայաստանի միակ աղջիկ մասնակիցն է 52 կգ քաշային Ռոզա Խաչատրյանը:
Հավաքականների մարզիչներն են Հայկ Ավետիսյանը, Աղասի Գալստյանը, գլխավոր մարզիչը` Վովիկ Խոջայանը: Ռիգա է մեկնում նա7 միջազգային բարձրագույն կարգի մրցավար Էդուարդ Ասլանյանը:Պատվիրակությունը ղեկավարում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը:
Հիշեցնենք, որ մեր պատանի եւ երիտասարդ սամբիստները 2011-ի ապրիլի 14-18-ը Պրահայում կայացած Եվրոպայի առաջնությունում նվաճել են 2 արծաթե և 5 բրոնզե մեդալ:






Facebook
Tweet This
Email This Post
