Հայրը սպանել է 29-ամյա որդուն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | October 10, 2011 12:52

Հոկտեմբերի 7-ին, ժամը 23.25-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի արնահոսող վերքով իրենց մոտ է տեղափոխվել 29-ամյա Էդգար Խաչատրյանը, որը գիտակցության չգալով` հիվանդանոցում մահացել է:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 8-ին, ժամը 00.30-ին, Գ. Նժդեհի փողոցի 32 շենքի մոտից բերման է ենթարկվել 57-ամյա Գառնիկ Խաչատրյանը և խոստովանել, որ հոկտեմբերի 7-ին, ժամը 23.00-ին, տանը, վիճաբանության ժամանակ, դանակով հարվածել է որդուն:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ կատարվում է նախաքննություն:
Դիտվել է 752 անգամ: