Հոլանդիան կդադարի ազատության երկիր լինել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 10, 2011 12:22

Նիդեռլանդների իշխանությունները որոշել են վերանայել պետության դիրքորոշումը զանազան թմրանյութերի թույլատրման առումով. հավանական է, որ առաջիկա ամիսներին կիրառվող թեթև  թմրանյութերը  դասվեն «ծանր թմրանյութերի» շարքը:

Առաջին հերթին դա վերաբերում է մարիխուանային, որը վերջին ժամանակներս դարձել է ավելի թունդ, քան 10 տարի առաջ էր ու ավելի վտանգավոր` կիրառողների համար:

Նիդեռլանդների ու բազմահազար զբոսաշրջիկների (որոնք այս երկիր են գալիս հատուկ թեթև թմրանյութ օգտագործելու համար) կյանքն ու առողջությունը չվնասելու նպատակով իշխանությունները որոշել են մարիխուանան դասել արգելված կոկաինի, հերոինի ու էքստազիի շարքը:

 

Դիտվել է 1030 անգամ:
Print Friendly

Leave a Reply