Գորիսում տղան դանակահարելով սպանել է հորը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 10, 2011 12:42
Հոկտեմբերի 9-ին, ժամը 19.10-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ Գորիս քաղաքի Գետափնյա փողոցի 1-ին շենքի բնակարաններից մեկում տղամարդու դիակ կա:
Մեկնած օպերատիվ խումբը բնակարանի հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել է 52-ամյա Երվանդ Սայունցի  դիակը` արյունոտ վիճակում:
Արտաքին զննությամբ դիակի վրա հայտնաբերվել են կտրած-ծակած վերքեր:
Պարզվել է, որ Ե .Սայունցի մահը վրա է հասել նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, իր և 20-ամյա որդու միջև ծագած վիճաբանության և քաշքշուկի ընթացքում, վերջինիս կողմից խոհանոցային դանակով հարվածելու հետևանքով:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ տղան բերման է ենթարկվել բաժին և խոստովանել հանցանքը:
Հանցագործության գործիք դանակն առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:
Դիտվել է 837 անգամ:
Print Friendly

Leave a Reply