Սերժ Սարգսյանն ընդունել է ֆիզիկայի բնագավառում նոբելյան մրցանակի դափնեկիր Ժորես Ալֆյորովին

Պաշտոնական, Օրվա լուր | | October 10, 2011 12:17

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ֆիզիկայի բնագավառում նոբելյան մրցանակի դափնեկիր, Ռուսաստանի Դաշնության Գիտությունների ակադեմիայի փոխնախագահ, Պետական դումայի պատգամավոր Ժորես Ալֆյորովին:

Ողջունելով նշանավոր գիտնականին` Նախագահ Սարգսյանը կարևորել է գիտակրթական կապերի ամրապնդումը հայ-ռուսական ռազմավարական գործընկերության համատեքստում: «Հուսով եմ, որ հարուստ պատմություն և ավանդույթներ ունեցող այդ համագործակցությունը հիմք կդառնա նոր գիտական ձեռքբերումների` ի շահ համայն մարդկության և մեր երկու բարեկամ ժողովուրդների»,– ասել է Սերժ Սարգսյանը: Նա նաև շնորհավորել է պրն. Ալֆյորովին՝ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր անդամ ընտրվելու կապակցությամբ:

Ծավալված ջերմ զրույցի ընթացքում Նախագահ Սարգսյանն ու նշանավոր գիտնականն անդրադարձել են ժամանակակից գիտության զարգացման հեռանկարային բնագավառներին, քննարկել գիտական աշխատանքի կազմակերպման և նոր տեխնոլոգիաների խրախուսման հարցերը:

 

Դիտվել է 1234 անգամ:
Print Friendly

Leave a Reply