Նոբելյան շաբաթ. աշխարհը կճանաչի տնտեսության բնագավառի դափնեկիրներին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 10, 2011 11:40
Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան այս շաբաթ կհրապարակի Ալֆրեդ Նոբելի անվան տնտեսության բնավառի մրցանակակիրների անունները:
Նոբելյան հանձնաժողովի որոշումը մինչև վերջին պահը գաղտնի է լինելու, սակայն փորձագետներն արդեն կանխատեսումներ են կատարում:
Առաջատարների ցուցակում ֆոնդային շուկայի բնագավառի մասնագետ, Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր Յուջին Ֆամն է, ֆինանսային միջնորդության վերլուծաբան Դուգլաս Դայմոնդը, Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր Պոլ Ռոմերը` տնտեսական աճի տեսության հիմնադիրներից մեկը:






Facebook
Tweet This
Email This Post
