Երեք մարդ դեռևս անհայտ կորած է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | October 10, 2011 11:47
Հոկտեմբերի 10-ի ժամը 11.00-ի դրությամբ Տավուշի մարզում տեղի ունեցած խոշոր սողանքի գոտում հայտնաբերվել են անհետ կորածների ցուցակում նշվող 1973 թ. ծնված Արմեն և 1964 թ. ծնված Մեխակ Սորսումատյան եղբայրների դիերը, որոնք ժամը 11.20-ին տեղափոխվել են դիարան:
Մինչ օրս փրկարարները ՀՀ ՊՆ ուղղաթիռի և քարշակի, ինչպես նաև «Հարավկովկասյան երկաթուղու» շարժական կռունկի օգնությամբ հողազանգվածից դուրս են բերել տարբեր մակնիշի ու բեռնատարողության 25 ավտոմեքենա:
Անհայտ կորածների ցուցակը նվազել է: Այնտեղ նշվում է 3 անուն`
1. Նորիկ Միրզոյան (1939 թ. ծնված, Լճկաձոր գյուղի բնակիչ).
2. Արթուր Գուրգենի Հակոբյան (1992 թ. ծնված, Վրաստանի քաղաքացի).
3. Գուրգեն Մովսեսի Հակոբյան (1949 թ. ծնված, Վրաստանի քաղաքացի):
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին, ժամը 19.03-ին M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում) տեղի է ունեցել սողանք: Փլուզված հատվածի (ճանապարհի եզրով) երկարությունը մոտ 300 մետր է, որից առավել վտանգավոր է 130 մետրը, իսկ ճանապարհին սահած հողազանգվածի միջին բարձրությունը 10-15 մետր է:






Facebook
Tweet This
Email This Post
