1915-ին հայերի հանդեպ ցեղասպանություն է իրականացվել. Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | October 10, 2011 10:42

Թուրքիայի Մարդինի Արթուքլու համալսարանում կազմակերպված միջազգային գիտաժողովի ընթացքում ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանի միակ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության  պատգամավոր Ալթան Թանը, ով անդրադարձել է դարասկզբին իրականացված Հայոց ցեղասպանությանը:

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ քուրդ պատգամավորը՝ անդրադառնալով Մարդինում ապրած հայերին, նշել է, թե ինքը որպես քաղաքական գործիչ 1915-ին հայերի դեմ իրականացվածը բնութագրում է որպես ցեղասպանություն:  Ալթանն Թանը շեշտել է, թե կան պատճառաբանություններ, թե տեղահանման ժամանակ ճանապարհին մի մասը մահացել է հիվանդություններից, մի մասին սպանել են ավազակները եւ այլն:  «Հիմա ես որպես խիղճ ունեցող մարդ եմ խոսում: Թե ինչ պայմաններում կոտորվեցին այդ մարդիկ, կարեւոր չէ: Հետեւանքն այն է, որ հայ ժողովուրդը ոչնչացվեց:

Դրա ապացույցը նաեւ այսօր մեր աշխարհագրական տարածքի ժողովրդագրությունն է: Այն ժամանակ 13 մլն բնակչություն ունեցող  երկրի 1,2 մլն-ը հայեր էին: Այսինքն՝ հայերը կազմում էին բնակչության 10 տոկոսը: Հիմա բնակչության թիվը 75 մլն է, իսկ հայերն ընդամենը  40 հազար են: Հետեւանքը սա է»,-ասել  Ալթան Թանը:

 

News.am

 

Դիտվել է 681 անգամ:
Print Friendly

Leave a Reply