www.HSearch.am. արդեն գործում է առաջին հայկական որոնման համակարգը

Օրվա լուր | | September 8, 2009 17:38

mhm43543-copy«Հանգույց» ստեղծագործական խումբը ստեղծել է www.HSearch.am որոնման համակարգը, որն առավելապես նախատեսված է հայկական և հայալեզու ինտերնետային կայքերի որոնման համար:

Ի տարբերություն հանրահայտ «Google» որոնման ցանցի` www.HSearch.am-ը միավորելու է հայկական բոլոր տառատեսակները:

«Օգտվողները կարող են մեր կայքում փնտրել Յունիկոդով բառեր կամ արտահայտություններ և գտնել Phonetic (Arial Armenia, Arial AM) տառատեսակներով համապատասխան արդյունքները»,-ասում է «Հանգույց»-ի ղեկավար Մհեր Աբրահամյանը:

Հանգույցի որոնման համակարգը նաև միավորել է լատինատառ ու հայատառ որոնումները: Այժմ փնտրելով հայերեն տառատեսակով բառեր` կարելի է գտնել նաև համապատասխան լատինատառ գրված ինֆորմացիան:

www.HSearch.am կայքի շնորհանդեսը տեղի ունեցավ այսօր, որին իր ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Շնորհանդես-քննարկման ընթացքում ՀՀ սփյուռքի նախարարության տեղեկատվական և հեռահաղորդակցության վարչության պետ Տիգրան Հարությունյանի հետ ստորագրվեց համատեղ ծրագրեր իրականացնելու մասին հուշագիր:

www.HSearch.am-ը, հայերեն լեզվից բացի, ունի նաև ռուսերեն ու անգլերեն տարբերակներ, իսկ համակարգի բազան օրեցօր թարմացվում է ինտենսիվ կերպով:

«Անկախ»-ի  հարցին ի պատասխան` www.HSearch.am-ի ծրագրի ղեկավար Արտյոմ Չափարյանն ասաց, որ որոնման համակարգի բազայում կա մոտ 5000 կայք:

«Հանգույց» ակումբը հիմնադրվել է 2003թ., ապա ստեղծել www.hanguyc.am կայքը:

Դիտվել է 1574 անգամ:
Print Friendly

Leave a Reply