«Ազադլըգ». Պարգեւատրելով Մեհրիբանին` Սարկոզին արհամարհեց Իլհամ Ալիեւին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 10, 2011 10:40

Ֆրանսիայի նախագահը եկավ Բաքու եւ իր վերաբերմունքով ցույց տվեց Իլհամ Ալիեւին, որ Արեւմուտքում նրան «բանատեղ չեն դնում», գրում է ադրբեջանական «Ազադլըգ» թերթը:

Նրա`Ադրբեջան կատարած այցի ժամանակ միակ նշանակալից իրադարձությունը եղավ Ադրբեջանի առաջին տիկնոջը` Մեհրիբան Ալիեւային Պատվո Լեգիոնի շքանշան շնորհելը: Մինչդեռ Ֆրանսիայի նախագահի այցերը Հայաստան եւ Վրաստան աչքի ընկան մի շարք արժեքավոր իրադարձություններով: Սարկոզիի նվերը Մեհրիբան Ալիեւային մի շարք մտորումների տեղիք է տալիս: Դեռ որոշ ժամանակ առաջ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ Ադրբեջանում կենտրոնական իշխանություն չկա, երկիրը ղեկավարվում է առանձին խմբավորումների կողմից: Այդ հանգամանքը ակնհայտորեն ներկայացվել էր նաեւ WikiLeaks-ի գաղտնի հաղորդագրություններում, որտեղ անդրադարձ էր կատարվել ադրբեջանական իրականությանը: Ուստի, Սարկոզիի քայլին պետք է  մոտենալ միեւնույն տեսանկյունից, նշում է թերթը:

Ֆրանսիայի նախագահը միեւնույն շքանշանը շնորհել է նաեւ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին, սակայն Ադրբեջանի նախագահը չարժանացավ այդ պարգեւին: Այդ օրդենը շնորհվում է դեմոկրատացման ուղղությամբ ձեռնարկած ակտիվ ջանքերի համար, իսկ Իլհամ Ալիեւը Արեւմուտքի կողմից ընկալվում է որպես բռնապետ, գրում է «Ազադլըգ»-ը: Խնդիրն այն է, որ Սարկոզին իր քայլով ցույց տվեց, որ Մեհրիբան Ալիեւան այլ կերպ է ընկալվում Արեւմուտքում, Իլհամ Ալիեւից զատ: Դրա համար մի շարք պատճառներ կան. Մեհրիբան Ալեւան ՅՈՒՆԵՍԿՕ-ի դեսպանն է,  նա որոշակի Ֆրանսիայի մշակութային եւ սոցիալական ոլորտներում որոշակի ակտիվություն է ցուցաբերել:

«Այսպիսով, Սարկոզին ցույց տվեց, որ Իլհամ Ալիեւին այլեւս հաշվի չեն առնում Արեւմուտքում` վերաբերվելով Ադրբեջանին որպես առանձին խմբավորումների կողմից ղեկավարվող երկիր»,-եզրափակում է «Ազադլըգ»-ը:

 

News.am

Դիտվել է 903 անգամ:
Print Friendly

Leave a Reply